Չի' ստացվելու, չե'ս պլստալու, հույս չունենաս, որ մեկ անգամ ևս կկարողանաս խաբել և մոլորեցնել մեր ժողովրդին. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետև այն պատկանում է ժողովրդին:
«Նախ ուզում եմ հիշեցնել դավաճանին, որ Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք֊ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ, որին հաշված օրեր են մնացել:
Երկրորդ. դուք ի՞նչ կապ ունեք մեր ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ:
Ձեր դավաճանական գործունեության արդյունքում մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, 5000-ից ավելի զոհված լուսավոր տղերք, 30 000 անտուն մարդ, գերիներ, հաշմանդամներ...
Դուք ի՞նչ իրավունք ունեք խոսելու մեր ժողովրդի մասին, ժողովուրդ, որին միայն չարիք և դժբախտություն եք բերել:
Չի' ստացվելու, չե'ս պլստալու, հույս չունենաս, որ մեկ անգամ ևս կկարողանաս խաբել և մոլորեցնել մեր ժողովրդին:
Ի հեճուկս քեզ, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս: Այո, հայրենիքում ապագա կա, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է, և դու դա շուտվ կտեսնես»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության շահարկումները, թե պայմանների խախտման դեպքում իրենք Փաշինյանին կընտրեն, անլուրջ են. Մարուքյան
- Խորհրդարանը Փաշինյանին չընտրեց
- Ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
- Եթե սրանք մնան իշխանության, պարզապես չի լինելու Արցախ, չի լինելու Սյունիք. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում