Հունաստանի ԶԼՄ-ներն այսօր 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Հունաստանում լրագրողների և լրատվական գործակալությունների աշխատողների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են սկսել` նշելու մայիսի 1-ը` հասարակական ու անձնական իրավունքների, սոցիալական արդարության ու խաղաղության, առողջության և անվտանգության համար աշխատողների պայքարի միջազգային օրը: Գործադուլի որոշումը կայացրել է լրագրողական ամենամեծ արհմիությունը ՝ Աթենքի ESIEA օրաթերթերի խմբագիրների միությունը և դրա հետ համագործակցող ասոցիացիաները: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Քանի որ Մայիսի 1-ը համընկել էր ոչ աշխատանքային Ավագ շաբաթ օրվա հետ, աշխատողների գործողությունները հետաձգվել էին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ` Մայիսի 1-ի պարտադիր արձակուրդը հետաձգվեց է երեքշաբթի` մայիսի 4-ին:
Մայիսի 4-ի առավոտյան 6-ից գործադուլը է սկսվել լրատվամիջոցների մեծ մասում `տպագիր, ռադիո, ինտերնետ, պետական և մասնավոր հատվածում, Հունաստանի պետական հեռուստատեսությամբ ERT, Աթենքի AMNA լրատվական գործակալությունում, քաղաքային ռադիոկայաններում, Տեղեկատվության և կապի գլխավոր քարտուղարությունում, նախարարությունների և գերատեսչություններ մամուլի ծառայություններում:
Բացառություն է արվել գործադուլը լուսաբանող լրագրողների և առողջապահության նախարարության համար՝ համաճարակի մասին տեղեկատվության տարածման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում