Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան՝ չեն մնալու անպատիժ պատերազմական հանցանքների, ցեղասպան քաղաքականության համար. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ավարտել են 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:
«Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կամ հուշարձանի կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)
· 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն.
· 17-ը գլխատումներին ու սպանություններին.
· 32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել).
· 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն.
· 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը.
· 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին.
· 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ.
· 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:
Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն լեզուներով: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:
Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել:
Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:
Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:
Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում:
Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»,- գրել է Ա. Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից
- Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան
- Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- Արցախի ժողովրդի նկատմամբ 2016թ. ապրիլին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել. ԱՀ ՄԻՊ
- Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ
- Ադրբեջանի վայրագությունների հիմքն այդ երկրի ղեկավարության կողմից հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է թշնամու վայրագությունների մասին երրորդ զեկույցը
- Ադրբեջանի վայրագությունները՝ Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ
- ՄԻՊ-ն իրականացնում է դիերի, գերիների նկատմամբ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի ուսումնասիրություն
- Ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախում մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով. ՄԻՊ
- Ադրբեջանի վայրագությունները հետևանք են միջազգային մարդու իրավունքների կառույցների՝ Արցախ չայցելելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան