Ստեփան Դանիելյան. Արդեն ունենք նաև երկու Հայաստան, որոնց միջև պետք է ընտրություն կատարենք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ֆրանսիայում չտեսնված բաներ են կատարվում, այսինքն կատարվում է մի բան, որը կանխատեսվում էր, բայց որին չէին հավատում: Եվ ահա, հազարավոր զինվորականներ, տասնյակ գեներալներ, այդ թվում նաև գործող, սկսել են «Ֆրանսիան իսլամիզմից փրկելու» շարժումը։
Ֆրանսիան, ի տարբերություն Գերմանիայի, օկուպացված երկիր չէ և այն ինչ այնտեղ սկսվել էլ, կարող է տարածվել ողջ Արևմտյան Եվրոպայում։
Իսկ ինչ է սկսվել Ֆրանսիայում։
Ըստ էության այն, ինչը կանխատեսում էր Հանթինգտոնը, քաղաքակրթությունների բախում։ Եվրոպայի միլիոնավոր մուսուլմաններ չեն ցանկանում դառնալ եվրոպացի, այլ ճիշտ հակառակը, երազում ու ձգտում են Եվրոպան դարձնել խալիֆաթ, այսինքն Եվրոպան հարմարացնել իրենց քաղաքակրթության պատկերացումներին։
Մենք արդեն ունենք երկու Եվրոպա՝ ավանդական ու իսլամական, որոնք փորձում էին միմյանց հետ համագործակցել, հետո՝ միմյանց հանդուրժել, իսկ հիմա սկսվում է փոխադարձ անհանդուրժողականության փուլը։
Դա միայն ներեվրոպական իրավիճակով չի պայմանավորված, նաև միայն միջեվրոպական նշանակություն չունի։
Երբ Եվրոպայի կողքին՝ հենց շքամուտքում, առաջ է եկել մի երկիր, Թուրքիան, որը իսլամիզմ ու թուրանիզ է քարոզում, ցուցադրական նացիստական եղանակով, նաև համապատասխան ցանցեր է ստեղծում ամենուր ու շանտաժ է ենթարկում եվրոպացիներին, ցուցադրաբար արհամարհելով, դա կարող է ծնել հակառակ ուժը՝ եվրոպական ազգայնականությունը։ Հազարավոր զինվորականներ ու ժանդարմներ, որոնց թիվը գնալով աճում է, կատարել են քայլ, որն անհավանական բան կարող էր թվալ։
Իսկ ինչ կապ ունի դա մեզ հետ։ Ֆիքսենք, որ Արցախի պատերազմը ցույց տվեց թյուրքերի համերաշխությունն ու եվրոպացիների անսկզբունքայնությունը։ Դա շատերն արձագանքեցին և քայլելով Եվրոպայի քաղաքներում տեսնում են Արցախում գլուխներ կտրող մարդկանց գաղափարակիցներին ու հասկանում են, որ իրենց հերթն էլ է գալու։ Պատահական չի, որ հենց զինվորականներ են սկսել դա առաջինը հասկանալ։ Կարևոր է հասկանալ, որ այդ իսլամիստներին գլխավորելու հայտ է ներկայացրել հենց Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարը։
Նաև մի շատ հետաքրքիր նրբություն, Եվրոպայում կան բազմաթիվ իրանցիներ և չնայած այն բանին, որ հենց Իրանն է պաշտոնապես իսլամական հանրապետություն հռչակել, իրանցիների ներկայությունը Եվրոպայում ոչ ոք չի զգում։ Կան թուրքերի, արաբների, ալբանացիների հետ կապված պրոբլեմներ, սակայն իրանցիների հետ որևէ խնդիր նորությունների հոսքում մենք մենք գտնում։
Հ․Գ․ Իրականում կարող ենք փաստել, որ արդեն ունենք նաև երկու Հայաստան, որոնց միջև, վաղ, թե շուտ, պետք է ընտրություն կատարենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հների» ու «Նորերի» պայքարը Հայաստանում չէ առաջինը սկսվել․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Փաստորեն այդ անձը լեգիտիմացրել էր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը
- Ստեփան Դանիելյան. Ցանկացած երկիր պետք է ունենա իր ողնաշարը
- Ստեփան Դանիելյան. Բացառված չէ, որ Պատրիարքի հայերեն լավ հասկացող թիկնապահներին հիմա էլ Երևան են գործուղել
- Ստեփան Դանիելյան. Ալիևը ճիշտ էր ասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան