Չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որ տեղի է ունենում Ադրբեջանում՝ մասնավորապես Շուշիում. Վլադիմիր Վարդանյան
«Ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որ տեղի է ունենում Ադրբեջանում՝ մասնավորապես օկուպացված տարածք Շուշիում»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սբ. Ղազանչեցող եկեղեցու գմբեթը քանդելուն։
Նրա խոսքով, եղեկեցինք Ադրբեջանը վերադարձնում է 1992 թվականի վիճակին, որովհետև գմբեթն 19-րդ դարի վերջին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինր այն քանդելը։
«Սա անում են, որպեսզի կորցնեն հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, և ևս մեկ անգամ ընդգծեն Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնեն այն ճարտարապետակա դոմինանտը, որ միշտ տեսանելի էր լինելու Շուշիում՝ ցանկացած հատվածից։ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայություն այդ տարածաշրջանում»,- նշեց նա։
Պատգամավորը տեղեկացրեց, որ նախատեսում է և՛ բարեկամական խմբերի ղեկավարներին և հոգևոր առաջնորդներին այս ամենի վերաբերյալ իրազեկել։
«Սա այն նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Ջուղայում, և եթե մենք չարձագանքենք ու չստիպենք, որ միջազգային հանրությունը սկսի արձագանքել իրավիճակին։ Եթե այդպես չեղավ, ապա մենք կրկին ունենալու ենք ոչնչացված հուշարձաններ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 9 -ին ընդառաջ թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները․Հունան Թադևոսյան
- Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում