
Բաքվից Հայաստան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Այսօրվա ուրախալի փաստը, որ մեր հայրենակիցները վերադառնում են, պետք է լինենք երախտապարտ և շնորհակալ Ռուսաստանի Դաշնությանը և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին»,- ասաց Ավագյանն ու հայտնեց, որ Հայաստան են տեղափոխվել 3 գերի։