10 հազար բուժաշխատող է պահանջվում օլիմպիական խաղերում աշխատելու համար
«Տոկիո -2020» կազմկոմիտեն երկրի առողջապահական կազմակերպություններին դիմել է 500 բուժքույր տրամադրել օլիմպիական խաղերը սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նախաձեռնությունը բացասական աձագանք է ստացել։ Մասնավորապես՝ սոցցանցերում գրառումներ են արվել, որոնցում ասվում է՝ հիմա օլիմպիական խաղերի ժամանակը չէ, պետք է կենտրոնանալ համավարակին հակազդելու վրա։
Կազմկոմիտեի հաշվարկներով 10 հազար բուժաշխատող է պահանջվում խաղերում աշխատելու համար։ Կազմակերպիչները նույնիսկ որոշել են հրաժարվել կամավոր տարբերակից և պատրաստ են վճարել աշխատանքի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները