04.05.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Առողջացել է 635 մարդ: Մեկ օրում մահացել է 19 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ն` առողջացած, 4165-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1029 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5194 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.05.2021. Կորոնավիրուսի 145 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
- 01.05.2021. Կորոնավիրուսի 532 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 30.04.2021. Կորոնավիրուսի 536 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 29.04.2021. Կորոնավիրուսի 656 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 28.04.2021. Կորոնավիրուսի 808 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին