Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը
Մայիսի 4-ին Եվրոպական խորհրդարանի 121 անդամներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով նրանց միջնորդությունը՝ պարտադրելու Բաքվին հարգել միջազգային իրավունքը և հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳ նախարարությունից:
Նամակում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող խուսափել պարտավորություններից, որոնք նա ստանձնել է՝ միանալով Ժնևի կոնվենցիաներին, ինչպես նաև ստորագրելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այս նախաձեռնությունը, որը կարևոր քայլ է՝ միտված արդարության և մարդու իրավունքների վերականգնմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում