Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կարող է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Բանաձևն ընդունվել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ կապված լարվածության ֆոնին։ Այս մասին գրում է The Hill-ը:
Նշվում է, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բանաձևի թարմացումը տեղի է ունենում ամեն տարի՝ 2002 թվականից ի վեր, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հաստատում է, որ այդ օգնությունը չի նպաստում տարածաշրջանում հակամարտություններին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսին ուղղված ծանուցագրում, որն ուղարկվել է ապրիլի 26-ին, հաստատել է, որ Ադրբեջանին տրամադրվող այդպիսի օգնությունը «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի օգտագործվի հարձակողական նպատակներով Հայաստանի դեմ»:
Որոշումը դատապարտվում է ամերիկահայ համայնքի կողմից որպես դավաճանություն՝ նախորդ ամիս առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի պատմական որոշումից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենի ցինիզմը ցեղասպանության ճանաչումից հետո խրախուսում է Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Մայքլ Ռուբին
- ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սարգսյան