G7-ը լիագումար նիստում այսօր կքննարկի Ռուսաստանի հարցը
G7-ի երկրների արտաքին գործերի ղեկավարների Լոնդոնում աշխատանքի առաջին օրը նվիրված էր երկկողմ հանդիպումներին և զրույցներին: Քանի որ Միացյալ Թագավորությունը ներկայումս նախագահում է G7-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ժամանակացույցում հիմնական տեղը հատկացվեց իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկումներին: Սա Բլինքենի առաջին դեմ առ դեմ երկխոսությունն էր Դոմինիկ Ռաաբի հետ: Այս մասին գրում է Euronews-ը։
Ըստ Ռաաբի, ինքը գոհ էր արդյունքից. «Արդար է ասել, որ Բայդենի վարչակազմը երկրի ղեկին է եղել ավելի քան 100 օր, բայց այն արդեն ձեռնարկել է կարևոր նախաձեռնություններ՝ կապված կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առողջության պահպանման հետ։ Սրանք ընթացիկ օրակարգի սուր թեմաներ են, և այս մոտեցումը ողջունելի է»:
Այսօր՝ երեքշաբթի օրը, համաձայն Ռաաբի նախարարության կողմից տրված կոմյունիկեի, արտգործնախարարները մտադիր են քննարկել սպառնալիքները՝ ներառյալ Չինաստանից և Ռուսաստանից եկողները:
Պետքարտուղար Բլինքենն այսպես է մեկնաբանել․ «Մեր խնդիրը Չինաստանին ճնշելը կամ հնազանդեցնելը չէ: Մեր խնդիրն է պահպանել միջազգային հարաբերություններն այն ձևով, որով դրանք գոյություն ունեին երկար տարիներ, և որի կառուցման համար պետություններն այդքան ջանք են ներդրել։
Այժմ մենք ուսումնասիրում ենք Ռուսաստանի գործողությունները և այն կուրսը, որ այս երկիրը կընտրի։
Ջո Բայդենը, նույնիսկ նախագահ դառնալուց առաջ, կարծում էր, որ եթե Ռուսաստանի վարքագիծը համարենք անպատասխանատու կամ ագրեսիվ, մենք դրան կարձագանքենք: Բայց մենք չենք տեսնում էսկալացիան, որպես այդպիսի պատասխան:
Այսօր մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի պրագմատիկ մոտեցման հիման վրա, որում կան դիվանագիտական միջոցառումներ, ինչպիսին է օրինակ Հյուսիսային Կորեայի հետ կապված:
Մենք ձգտում ենք այս պարագայում առաջընթացի, քանի որ հենց այս մեթոդն է առավելապես երաշխավորում ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և մեր տարածաշրջանային ռազմական կոնտինգենտի անվտանգությունը»:
Այսօր նախարարները մտքեր կփոխանակեն Մյանմայում տիրող իրավիճակի վերաբերյալ, կքննարկվեն նաև Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունները, կանդրադառնան նաև Արևմտյան Բալկաններում տիրող իրավիճակին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա