Մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել. Խոակին Կապառոս
«Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք»,- ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հաշվին հաջողվեց հասնել վերջին հաջողություններին:
Նա նշել է, որ չպետք է իրենց առջև երկարատժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեին, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։
«Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ»,- ասել է Խոակին Կապառոսը։
Կոնկրետ հարցին, թե՝ ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է. «Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀՖՖ պաշտոնական կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է. ՖԻՖԱ
- Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային՝ 3։2
- Հայաստանի հավաքականը շոկի մեջ է գցել առաջատարներին. ՖԻՖԱ
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան