Միքայել Մինասյան․ «Ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում գրում է․
«Երեկ ՄԻԵԴ-ում մեր բանտարկյալների իրավունքները պաշտպանող փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հրապարակեցին ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը:
Իշխանական աղբը, Նիկոլին ուղարկելով պլանավորված պաշտոնանկության, սովորության համաձայն լռում էր և ձևացնում, թե ոչինչ չի պատահել: Նիկոլն ինքը խոսում էր ամեն ինչի մասին, բայց ոչ բանտարկյալների: Խորհրդարանը քննարկեց ամեն բան։ Եվ լարված, ցուցադրաբար խուսափում էր բանտարկյալների վերաբերյալ հարցերից, ստեր ու շահարկումներ` զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվերի հետ կապված:
Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր անառակները հետաքրքրված էին ընտրություններով, այլ ոչ թե մարդկանց ճակատագրով:
Հասարակությունը կա՛մ չի նկատել, կա՛մ չի ցանկացել նկատել, թե ինչպես Նիկոլը նրան վերածեց անտարբեր մարդկանց ամբոխի, որի լուռ համաձայնությամբ տեղի է ունենում ամեն ստորություն:
Եվ երբ շատ շուտով ողջ քաղաքական դաշտը կնշանակի մեղավորներին, որպեսզի ընտրություններում մի քանի լրացուցիչ ձայն ստանա, հարցրեք նրանց. «Ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»»: