Արաբագետ. Սիրիական հարցում Ռուսաստանի գործողությունները կհստակեցվեն Պուտին-Օբամա հանդիպումից հետո (Տեսանյութ)
Ռուսաստանն իր ակտիվացմամբ նոր իրավիճակ է ստեղծում միջազգային ասպարեզում, և փորձում հիշեցնել, որ այս ռազմական ուժի հետ պետք է հաշվի նստել:
Արաբագետ Հայկ Քոչարյանը սիրիական հարցի շուրջ որոշակի ակտիվացում ակնկալում է՝ այդ հարցում հենց Ռուսաստանի ներգրավածության ակտիվացման գործոնով պայմանավորված:
«Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ գոյություն ունեն ազգային շահերի համար կարևոր սահմանագծեր, որոնք վտանգելու դեմն առնելու համար կարող է դիմել կտրուկ գործողությունների: Դա կարող եք տեսնել Ղրիմի շրջանում, այսօր արդեն Սիրիայի հարցում է ակտիվանում: Ռուսական կողմը մինչ այս պահը չի հայտարարել, թե ինչ է անելու Սիրիայում»,-ասաց փորձագետը:
Նրա խոսքով, Ռուսաստանի որոշումն ու հետագա գործողությունները պարզ կլինեն Պուտին-Օբամա հանդիպումից հետո, որը նախատեսված է ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում:
Արաբագետի այլ դիտարկումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում