Պայթյունների ձայներ՝ ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից օգտագործվող իրաքյան ռազմաբազայից. ԶԼՄ-ներ
Պայթյունների ձայներ են լսվել Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադի ռազմակայանի մոտ, որն օգտագործվում է ամերիկյան զինուժի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ հայտարարությունը երեքշաբթի օրն արել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Իր հերթին, «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով իրաքյան աղբյուրներին, տեղեկացրել է, որ բազան հրթիռակոծության է ենթարկվել: Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել:
Այն ալ-Ասադը, որը գտնվում է Բաղդադից 110 կիլոմետր դեպի արևմուտք, Իրաքում ամերիկյան զորքեր ընդունող ամենամեծ ռազմական կայաններից մեկն է: Նախկինում այն բազմիցս դարձել էր նմանատիպ հարձակումների թիրախ, որոնցում Վաշինգտոնը մեղադրում է երկրում գործող իրանամետ խմբավորումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին