Գովազդը համացանցով հասանելի կլինի 22.00-ից հետո. Արմեն Հայրապետյան
Խորհրդարանը քննարկում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով, նախագիծը վերաբերում է մամուլում գովազդի սահմանափակումներին, այսինքն՝ գովազդի ծավալային սահմանափակումը փոխարինվում է ժամային սահմանափակման։
«Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը և հանրային վնասի առկայությունը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:
Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ իրենք որևէ նպատակ չունեն սահմանափակելու ԶԼՄ-ների ֆինանսավորումը։
«Գովազդը համացանցով հասանելի կլինի 22.00-ից հետո, որը և՛ կապահովի տարիքային սահմանափակման խնդիրը, և՛ մյուս կողմից ավելի վերահսկելի կլինի»,- նշեց Արմեն Հայրապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են