Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը նշանակում է՝ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը առաջին հերթին նշանակում է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Այո, պարտված պատերազմի ավարտից հետո նրա ասածները պետական գաղտնիք համարելը մեղմ ասած ծիծաղելի է։
Սակայն ամենակարևորն այն է, որ եթե ընդունում եք ասածների իրական լինելը, ապա նախևառաջ մեղադրյալի կարգավիճակ պիտի ունենար ձեր ինքնահռչակ գերագույն-գլխավոր ժամանակավոր պաշտոնակատարը ու շատ ավելի ծանր հոդվածներով»։
Մովսես Հակոբյանն մայիսի 3-ին ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել
- Մովսես Հակոբյան. Օնիկ Գասպարյանը շատ ասելիք ունի
- Եթե առիթ ունենաք՝ հարց կտաք, թե քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները. Մովսես Հակոբյան
- Ապաշրջափակումը եթե արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար, անընդունելի է․ Մովսես Հակոբյան
- Մովսես Հակոբյանի ու Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը բացասաբար է ազդել պատերազմի ընթացքի վրա. Օհանյան