ՀԱՊԿ-ը ողջունում է Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև բախումների դադարեցումն ու զորքերի դուրսբերումը սահմաններից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումները դադարեցնելու մասին համաձայնագիրը և ռազմական տեխնիկայով լրացուցիչ զորամիավորումների դուրսբերումը: Այս մասին գրում է Tass-ը։
«ՀԱՊԿ-ը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումների դադարեցումը, ռազմական տեխնիկայով լրացուցիչ զորամիավորումների դուրսբերումը և վիճահարույց սահմանային խնդիրները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու կողմերի ցանկությունը` դաշինքի և բարիդրացիության ոգով, ինչը կազմակերպության գործունեության հիմքն է», - ասվում է հայտարարության մեջ:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը թեժացավ ապրիլի 28-ին`ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ տեղի բնակիչների միջև կոնֆլիկտի արդյունքում: Հրազենի օգտագործմամբ մի քանի բախումներից հետո այդ տարածքում բախումներ սկսվեցին երկու երկրների զինվորականների միջև:
Ըստ ղրղզական կողմի՝ «Головной» ջրի բաշխման կենտրոնը «Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական օբյեկտ է և գտնվում է Ղրղզստանի տարածքում»:
Իր հերթին, Դուշանբեն պնդում է, որ 1924-1927 և 1989 թվականների քարտեզներին համապատասխան, ջրի բաշխման կենտրոնն «ամբողջությամբ պատկանում է Տաջիկստանի Հանրապետությանը»:
Բախումների արդյունքում երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով տուժած ղրղզստանցիների թիվը հասել է 183-ի
- Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրսբերման գործողությունը
- Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին զոհվածների հիշատակին ազգային սուգ է հայտարարվել
- ԵԱՀԿ-ն օգնություն է առաջարկում Տաջիկստանին և Ղրղզստանին հակամարտության կարգավորման հարցում
- Տաջիկստանի հետ հակամարտության արդյունքում Ղրղզստանը 163 վիրավոր ունի
- Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը
- Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմանից օրվա ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին