Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի. ՀՀ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:
Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:
Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի:
Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան՝ չեն մնալու անպատիժ պատերազմական հանցանքների, ցեղասպան քաղաքականության համար. Թաթոյան
- Բավքում բացված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ
- Չեմ կարծում, որ Թուրքիան չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը. Արա Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան