Կորոնավիրուսից մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
76 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչ կենդանիների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի պետական կրկեսի մամուլի ծառայությունը։
«Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովը հեռացավ կյանքից», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է:
Միխայիլ Բաղդասարովը ծնվել էր 1945 թվականին Բաքվում։ 1973 թվականից նա սկսել է ելույթ ունենալ կրկեսում՝ իր իսկ ծրագրով:
Միխայիլ Բաղդասարովը նաև Սասունցի Դավիթ «Վագրեր-շոու» կրկեսային համարների ստեղծողն ու ղեկավարն էր։ Նա Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ էր (1980թ․):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան