Նարեկ Մալյան. Այս տեսանյութը օրինական հիմք է Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում անմիջապես դադարեցնելու համար
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի կարճ տեսանյութ, որը, ըստ գրության, պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների կողմից, ու գրել.
«Սորոսի գրասենյակի փողերով պատվիրված նոր նախագիծ է: Ծաղրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նսեմացնում են նրա սահմանադրությամբ ամրագրված բացառիկ դերը:
Կարծում եմ սա արդեն բացահայտ պատվիրված հակաքարոզ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և ժամանակն է հրապարակային Սորոսի գրասենյակից ճշտել այս բացահայտ հետապնդումների քաղաքական մոտիվացիան:
Այս տեսանյութը օրինական հիմք է Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում անմիջապես դադարեցնելու համար:
Հրավիրում եմ մեր հոգևոր դասի ուշադրությունը»։