Նյու Ջերսիի նահանգապետը քաղաքացիներին պատվաստման դիմաց գարեջուր է առաջարկում
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին, իր թվիթերյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նահանգի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա մեկ բաժակ գարեջուր ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Նյու Ջերսիի ցանկացած բնակիչ, որ մայիս ամսվա ընթացքում կստանա պատվաստանյութի առաջին դեղաչափը, և պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը կներկայացնի գարեջրատուն, հնարավորություն կունենա անվճար գարեջուր ստանալու»,- նշել է Մերֆին։
Ըստ կարգի, այս ակցիայից կարող են օգտվել 21 և ավելի տարիք ունեցող քաղաքացիները։ Նահանգի կառավարությունը նախատեսում է հաջորդ ամսվա վերջին պատվաստվածների թիվը հասցնել 4,7 մլն-ի: Այս պահի դրությամբ նահանգում պատվաստված է մոտավորապես 3.2 մլն բնակիչ։
Նահանգապետ Ֆիլ Մերֆիի այս հայտարարությունը արժանացել է հազարավոր մեղադրական մեկնաբանությունների։ Նա մեղադրվում է ոչ էթիկական մեթոդներով բնակչությանը կաշառելու փորձ կատարելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո զինծառայող է մահացել
- ԵՄ դեղագործական կարգավորիչը գնահատում է BioNTech և Pfizer պատվաստանյութերի անվտանգությունը 12-15 տարեկան երեխաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները