Չալաբյան. Մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ ՀՀ Ազգային ժողովում մինչև հիմա գործող իշխանությունը հերթական գովազդային ներկայացումն էր կազմակերպել, մինչ այդ համացանցում հայտնվեցին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի տաճարի գլխատված կադրերը։
Կարելի է անվերջ ողբալ մեր գլխատված Սրբության, և բազմաթիվ այլ գերեվարված ու պղծած սրբավայրերի համար։ Փոխարենը սակայն պետք է պարզապես հիշել, որ սա պատերազմում կրած պարտության ցավալի և անխուսափելի արդյունքն է, և հաղթանակած թշնամին սրա վրա չի կանգնելու, եթե մենք շարունակենք մեր ներսում իրար ուտել և աշխարհից խաղաղություն մուրալ։
Եթե մեր հոգում պատիվ ու սրբություն կա, և մենք ցանկանում ենք վերականգնել մեր կորսված սրբավայրերը, քաղաքները ու գյուղերը, մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը, համառ ու տքնաջան աշխատանքով շրջենք պարտության այս ցավալի էջը, և պատրաստվենք մեր նոր հաղթանակներին։ Սուրբ Աստվածածնի տաճարը մեզ է սպասում»։
Երեկ ՀՀ Ազգային ժողովում մինչև հիմա գործող իշխանությունը հերթական գովազդային ներկայացումն էր կազմակերպել, մինչ այդ...
Опубликовано Avetik Chalabyan Понедельник, 3 мая 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Մենք պետք է կարողանանք կտրել Ցեղասպանությամբ ստեղծած դժբախտությունների շղթան
- Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար. Չալաբյան
- Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ի՞նչու եք մաս-մաս հանձնում մեր երկիրը. Ավետիք Չալաբյան
- Գործող իշխանությունը պարբերաբար փորձում է ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Հասել է այն պահը, երբ պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը
- Չալաբյան. Թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա