Վարդան Ոսկանյան. Այ եթե Չինաստանը որոշի փռթկացնել իր պատվաստանյութին «հումորով» մոտեցողների վրա, կարող է «ցունամի» լինել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում չինական պատվաստանյութի շուրջ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ծիծաղին ու չինական պատվաստանյութով պատվաստվելը միմյանց վրա գցելուն, գրել է.
«Չինական պատվաստանյութի վրա խորհրդարանում իբր փռթկացնելն իհարկե «հումորի» մեծ զգացում է պահանջում։
Բայց, այ, Չինաստանը, եթե հանկարծ որոշի փռթկացնել իր պատվաստանյութին «հումորով» մոտեցողների վրա, հանգիստ կարող է «ցունամի» առաջանալ»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվել, Փաշինյանը մասնավորապես ասաց.
«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneka»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով։ Եվ հույս ունեմ, որ ԱԺ պատգամավորներից մեկն էլ մեր ունեցած չինական պատվաստանյութով կպատվաստվի»։
Սրան հաջորդեց ԱԺ նախագահության անդամների ծիծաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան