Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից հետո վարկավորման տոկոսադրույքը կաճի. ԿԲ նախագահ
«Մեր գործողությունները պայմանավորված չեն ընտրություններով: Մեր նպատակն է ապահովել տարեկան գնաճի նպատակային ցուցանիշը 4 տոկոսի մակարդակում»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավաստիացնելով, որ այսօրվա բանկի խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորված չէ առաջիկա արտահերթ ընտրություններով:
ԿԲ նախագահը հավելեց, որ հանրապետության գլխավոր դրամատան խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 15-ին, որի ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ նոր որոշում կկայացվի:
Գալստյանի կանխատեսումներով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշումից հետո վարկավորման տոկոսադրույքը որոշակիորեն կաճի:
«Մենք տեսնում ենք, որ շուկայում կա ներգրավման միջոցների տոկոսադրույքների աճ, ինչը կհանգեցնի նաև, բնականաբար, վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճի»,- հայտնեց ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանի խոսքով, վատորակ ակտիվների թիվը մոտավորապես 7 տոկոս է և սպառողական վարկերի համար ավելի բարձր տոկոս է, քան բիզնես կամ գյուղատնտեսական վարկերի համար:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 %-ով՝ սահմանելով 6.0%:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին