Ադրբեջանական կողմը ներկայացնում է մեր պատգամավորների հնչեցրած խոսքերը որպես մեր պահանջներին հակափաստարկ. Տարոն Սիմոնյան
«Ո՞վ գիտի, թե ո՞վ ու ինչի՞ համար է խոսում, իրենք են ամբողջ օրը պոպուլիզմով զբաղվում, դուք, օրինակ, վստա՞հ եք, որ ես մասնակցելու եմ ընտրություններին և նախընտարական քարոզարշավ եմ անցկացնում, իրենք վստահ են, երևի, հա՞»,-ԱԺ-ում տված ճեպազրույցում իրեն նախընտրական պոպուլիզմի մեջ մեղադրելու՝ Հրաչյա Հակոբյանի հնչեցրած խոսքին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորը հորդորեց , որ մինչև մի բան հստակ չիմանան՝ հայտարարություններ չանեն, իսկ ինքը պահում է պետական քաղաքականության գիծը՝ անկախ նրանից, թե իշխող քաղաքական ուժը որը կլինի:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի, մինչև նրանց ռազմաքաղաքական ղեկակվարության ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության դաշտ:
Տեղեկացնելով, որ ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ դատական գործընթացներ է սկսել Մարդու իրավունքների դատրանում և այլ իրավական գործընթացներ էլ են գնում, որոնք կարող են հանգեցնել դատական գործերի՝ Տարոն Սիմոնյանը հայտարարեց. «Այդ գործընթացում ադրբեջանական կողմը երբեմն նաև ներկայացնում է մեր պատգամավորների հնչեցրած խոսքերն որպես մեր պահանջներին հակափաստարկ: Արդյո՞ք սա հայամետ քաղաքականության դրսևորում է՝ տալ հնարավորություն հակառակորդին՝ դատական կամ քաղաքական այլ գործընթացներում փաստարկներ ներկայացնելու համար»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նկատեց, որ իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու Ադրբեջանի հետ հնարավոր բարեկամությունը, անգամ խոսքերի մեջ ասել էին, թե հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու համար:
Նա շեշտեց, որ այն ուղղակիորեն հակասում էր Հայաստանի պետական քաղաքականությանը, ըստ որի՝ պետք է վեր բարձրացվեր Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը՝ էթնիկ զտումների և գերիների սպանության փաստերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան