Կանադայում «AstraZeneca»-ով պատվաստումից հետո առաջին մահն է գրանցվել
Կանադական Ալբերտա նահանգում բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստումից հետո մահ է գրանցվել։ Սա նմանատիպ առաջին դեպքն է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «CTV» հեռուստաընկերությանը։
Ըստ աղբյուրի, 54-ամյա կինը մահացել է ապրիլի 27-ին:
«Մենք այդ մասին այսքան ուշ ենք հայտնում, քանի որ նախ անհրաժեշտ էր տեղեկատվությունը հաստատել»,- ասել է նահանգի գլխավոր բժիշկ Դինա Հինշուն։ Ըստ նրա, պատվաստանյութը մինչ այժմ համարվում է անվտանգ:
Նշվում է նաև, որ ապրիլի 27-ին Քվեբեկ նահանգում ևս արձանագրվել է մահացու ելք, որը կարող է կապված լինել «AstraZeneca»-ով պատվաստումների հետ: Նշվում է, որ հիվանդի մոտ ի հայտ է եկել արյան խտացում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատվաստումներից հետո Կանադայի հիվանդանոցներում ի հայտ է եկել թրոմբի 6 դեպք. բուժզննումից հետո այդ մարդիկ դուրս են գրել հիվանդանոցներից։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո զինծառայող է մահացել
- Եվրամիությունը վարույթ է սկսել «AstraZeneca»-ի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան