Լավրովն այսօր կժամանի Երևան՝ քննարկելու Արցախի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մայիսի 5-ին, կժամանի Երևան, որտեղ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Այնուհետև, մայիսի 10-11-ը Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բաքու։ Այս մասին գրում է Tass-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», - ասել է Զախարովան:
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Լավրովի ակտիվ շփումների առարկան: Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաև Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ Թեհրանում կայացած հանդիպմանը: Ապրիլին Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիզլիի հետ քննարկել էր համագործակցությունը՝ Ղարաբաղում հակամարտության գոտում տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու
- Լավրով․ Զարիֆի հետ ընդգծել ենք ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը՝ արդար հիմքերով
- Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի մարդասիրական և տնտեսական խնդիրները
- Մեկնարկեց Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ԱԳՆ խոսնակ
- Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Արցախում տիրող իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան