
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անդրադարձել է 3 հայ ռազմագերիների ազատ արձակմանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ ռազմագերիների ազատ արձակմանը։
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,-թվիթերում գրել է Բլինքենը:
3 գերիների վերադարձի մասին գրառում է կատարել նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ողջունելի է Ադրբեջանի կողմից ևս երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը: Կարևոր է, որ երկու կողմերն էլ ազատ արձակվեն բոլոր բանտարկյալներին ու կալանավորվածներին՝ վստահություն ստեղծելու ու քայլ կատարելու Հարավային Կովկասում դեպի կայուն խաղաղություն ու բարգավաճում»,-թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։