2020 թ-ին կոռուպցիոն գործերով վերականգնվել է 14.2 մլրդ դրամի վնաս. Արթուր Դավթյան
«Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով»,- Աժ-ում հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնելով դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 382-ով կամ 1.4 տոկոսով:
«2020 թվականին ձեռնարկված միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները»,- հայտնեց գլխավոր դատախազը:
Դավթյանը միաժամանակ տեղեկացրեց, որ նախորդ տարի այդ գործերով վերականգնվել է ընդամենը 14.2 մլրդ դրամի վնաս, իսկ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան