ՀՀ ՄԻՊ գործունեությունը օրինակ է մի շարք երկրների համար. Արման Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ազգային Ժողովում ներկայացնում է պաշտպանի գրասենյակի 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։
Նա տեղեկացրեց, որ 2000 և ավելի էջեր ունեցող զեկույցում ներկայացված են ինչպես բացասական, այնպես էլ՝ դրական տեղաշարշերը։ Ըստ պաշտպանի, առաջին անգամ ՄԻՊ զեկույցը ներկայացվում է նաև ժեստերի լեզվով։
«Այս զեկույցի էջերում ներկայացված ու նեառված չեն տասնյակ արտահերթ զեկույցները»,- նկատեց նա։
Արման Թաթոյանի խոսքով, 2020 թվականը պաշտպանի գրասենյակի համար եղել է գերծանրաբեռնված, ինչը պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի համաճարակով, և թե՛ 44-օրյա պատերազմով։
«Եթե 2015-ին միայն դիմումների ու բողոքների թիվը եղել է 5214, 2016-ին՝ 5113, ապա 2020-ին միայն դիմումներն ու բողոքները հասել են շուրջ 15 հազարի։ 2015-ի համեմատ ավելի քան 6 անգամ ավելացել են թեժ գծին ստացվող զանգերը։ ՄԻՊ 116 թեժ գծի ծառայությունն այսօր միաժամանակ սպասարկում է 3 զանգ՝ շուրջօրյա սկզբունքով։ Մուտքային բոլոր զանգերը ձայնագրվում են։ Գործարկվել է նաև Apple և Android համակարգերի համար նախատեսված ՄԻՊ հավելվածը։ Ֆեյսբուքյան մեսսենջեր հարթակում էլ հասանելի է «ՄԻՊ ազատազրկվածի իրավախորհրդատու» համակարգը՝ հայերենով և անգլերենով։ Այս ամենին զուգահեռ շարունակվել են հանրային կրթության կամ իրազեկումների արշավներն ու վերապատրաստումները՝ զինված ուժերում մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցող երեխաների ներուժի ու արժանապատվության գնահատման և այլ հարցերով»,- ներկայացրեց Արման Թաթոյանը։
Նա նկատեց՝ Հայաստանի փորձն այսօր օրինակ է Թունիսի, Հորդանանի, Ալբանիայի, Մարոկկոյի և այլ երկրների համար։
«Բացի այդ, օրինակ ԵԽ-ում Ֆրանսիայի նախագահության ընթացքում ԵԽ նախարարների հատուկ նիստում ՀՀ ՄԻՊ փորձը ներկայացվել է ԵԽ 47 պետությունների։ Նույն սկզբունքով մեր փորձը հատուկ հրավերով ներկայացվել է ԵԽ-ում՝ Գերմանիայի նախագահության ընթացքում։ Առաջին անգամ մենք մասնակցում ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գործի քննությանը՝ ինքներս լինելով պետական հաստատություն։ Սա բացառիկ փաստ է, որ խոսում է մեր անկախության մասին։ Պետք է հպարտությամբ բարձրաձայնեմ, որ մենք ունենք միջազգային «A» մակարդակ»,- նշեց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին