Վահագն Ղալումյանի գործով քրեադատավարական վարույթ է նախաձեռնվել. Գլխավոր դատախազ
«Պարոն դատախազ ուզում եմ անդրադառնաք «Ռաշշն վոյաժ» ՍՊԸ-ի գործին, որի տնօրենն էր Վահագն Ղալումյանը»,- Գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Արթուր Դավթյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Վերջինս գլխավոր դատախազին հիշեցրեց, որ ընկերությունը մասնակցել էր Երաևնի քաղաքապետարանի կողմից հայտարարված բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին և ներկայացրել էր կեղծ երաշխիքներ՝ փորձելով շահել 600 մլն դրամի մրցույթը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք քրեական գործ հարուցվել է և ինչ արդյունքեր կան:
Շեշտելով Աժ-ում Գլխավոր դատախազի հաղորդման քննարկման առանձնահատկությունները՝ Արթուր Դավթյանը նկատեց. «Ես կարծում եմ, որ այս հարթակը և առիթը հնարավորություն չի տալիս կոնկրետ դեպքերի և գործերի անդրադառնալ, բայց ցանկանում եմ Ձեր նշած դեպքի կապակցությամբ հայտնել, որ այն արժանացել է մեր ուշադրությանը և քրեադատավարական վարույթ է նախաձեռնվել»:
Գլխավոր դատախազը պատգամավորին հորդորեց արդյունքների մասին տեղեկություն ստանալու համար գրավոր դիմել և առանձին ձևաչափով տեղեկություններ ստանալ:
Արմեն Եղիազարյանն ասաց, որ այդ հարցով անպայման գրավոր դիմելու է:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է պարզում»
- ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում իշխանական պաշտոնյաները և ադրբեջանական մեդիան. Անի Սամսոնյան
- Ադրբեջանական կողմը ներկայացնում է մեր պատգամավորների հնչեցրած խոսքերը որպես մեր պահանջներին հակափաստարկ. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան