Թաթոյանը քիչ անց ԱԺ-ում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը
Այսօր՝ ժամը 10:00-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որը ուղեկցվելու է նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։
Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ:
Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են:
Տարեկան հաղորդման հղումը:
.Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ այստեղ։
. Ժեստերի լեզվով թարգմանության հարցում աջակցությունը տրամադրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA)։
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Պաշտպանի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան