Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
Գործադիր իշխանության գործառույթները ժամանակավոր իրականացնող կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից զեկուցվելու է միայն 3-ը:
Չզեկուցվող հարցերի շարքում գործադիրն այսօր կընդունի որոշում, որով հնարավորություն կտա Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին:
«Հաշվի առնելով պատերազմական իրավիճակից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սահմանային վիճելի տարածքների առկայությունը, անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշման մեջ, համաձայն որոնց Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող օգտակար հանածոների պաշարները կարող են վերագրվել արտահաշվեկշռային խմբին, իսկ վեճերի կարգավորման դեպքում արտահաշվեկշռայինից վերագրվեն հաշվեկշռայինի»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:
Որոշմամբ կառավարությունը ակնկալում է մինչև Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների միջև պաշտոնական դեմարկացիայի կատարումը սահմանային վիճելի տարածքներում գտնվող օգտակար հանածոների պաշարներն արտահաշվեկշռային խմբին վերագրելու, իսկ վեճերի կարգավորման դեպքում արտահաշվեկշռայինից հաշվեկշռայինի վերագրելու հնարավորություն ապահովել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան