«Կասպերսկի». Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից
Սմիշինգային գրոհները հատկապես վերջին տարվա ընթացքում մեծ թափ են հավաքել ամբողջ աշխարհում։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ չարագործներն օգտագործում են ամենատարբեր հնարքներ զոհից անձնական կարևոր տեղեկություններ կորզելու համար (առավել հաճախ դա ինտերնետ-բանկի գաղտնաբառն է կամ բանկային քարտի տվյալները)՝ սմիշինգի (smishing = SMS + phishing) միջոցով։ Դրա համար նրանք SMS-ներ են ուղարկում տարբեր տեսակի հորինված խնդիրների մասին՝ տեղ չհասնող ծանրոցից մինչև չվճարված հաշիվ կամ արգելափակված օգտահաշիվ:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, կարճ հաղորդագրությանը, որպես կանոն, կցված է հղում, որով անցնելով օգտագործողը կամ վարակում է իր բջջային սարքը վնասաբեր ծրագրով, որը քողարկվում է որևէ ծառայության լեգիտիմ հավելվածի տակ և համառորեն առաջարկում է իր մեջ մուտքագրել բոլոր կարևոր տվյալները, կամ էլ օգտատիրոջը բերում է կայք, որը քողարկվում է որևէ ծառայության օրինական կայքի տակ և նույնպես առաջարկում է իր մեջ մուտքագրել բոլոր կարևոր տվյալները:
Ինչպես նշում են փորձագետները, սմիշինգը սովորական ֆիշինգից ավելի վտանգավոր է նրանով, որ մարդիկ ավելի քիչ են խաբեություն սպասում կարճ հաղորդագրություններից: Բջջային օպերատորների սպամ զտիչները չունեն այնպիսի ճկունություն և ճշգրտություն, ինչպես փոստային ծառայությունների օպերատորների պարագայում է: Տեքստային հաղորդագրության դեպքում ստացողը հաճախ չի մտածում, թե ումից է այն և ինչ է այնտեղ գրված, պարզապես կտտացնում է հղումը: SMS-ը պարզապես ավելի քիչ հայտանիշ ունի, որով կարելի է ճանաչել խարդախությունը: Փոստում միշտ կարելի է դիտել ուղարկողի հասցեն, գնահատել նամակի դիզայնը և դասավորությունը, ստուգել գրագիտությունը և հստակությունը: Բացի այդ, SMS-ի դեպքում խաբեբաները կարող են փոխարինել ուղարկողի իրական համարը կեղծով:
Սմիշինգից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը, փորձագետների կարծիքով, ոչ մի տեղ չսեղմելն է և ոչ մի տվյալ չտրամադրելը։ Կարևոր է օգտագործել երկգործոն իրավազորումն ամենուր, որտեղ այն նախատեսված է: Այդ դեպքում նույնիսկ գողացված գաղտնաբառը չի օգնի հանցագործներին դատարկել հաշիվը։ Եթե օգտագործողն, այնուամենայնիվ, ծուղակն է ընկել, նա պետք է շտապ կապ հաստատի բանկի հետ, արգելափակի քարտերը և փոխի գաղտնաբառերը։
Եթե կան կասկածներ, որ դա սմիշինգ չէ, այլ բանկի հաղորդագրությունը, ավելի լավ է ուղղակիորեն կապվել բանկի հետ և հստակեցնել, թե արդյոք նա է ուղարկել այն, ինչ եկել է: Բանկի կապի տվյալները պետք է վերցվեն պաշտոնական աղբյուրից, օրինակ, կայքից, և ոչ մի դեպքում այն նույն հաղորդագրությունից: Շատ պաշտպանական լուծումների մեջ վաղուց արդեն ներդրված են զտիչներ, որոնք կորսան SMS-ի և մեսենջերների կասկածելի հղումները, կզգուշացնեն օգտատիրոջը դրանց մասին և թույլ չեն տա գումար կորցնել րոպեական անուշադրության պատճառով: Խորհուրդ է տրվում կիրառել հավելվածներ, որոնք պաշտպանում են հեռախոսային սպամից և խարդախությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային
- «Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
- «Կասպերսկի». Cring ծածկագրիչը գրոհում է արդյունաբերական օբյեկտները VPN սերվերներում խոցելիության միջոցով
- «Կասպերսկի». Google Chrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
- «Կասպերսկի». Lazarus կիբեռխմբավորումը գրոհում է պաշտպանական ձեռնարկություններն ամբողջ աշխարհում
- «Կասպերսկի». Զգո՛ւյշ, ֆլեշ է
- Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են ֆիշինգային գրոհների ենթարկվել. «Կասպերսկի»
- Փորձագետները խորհուրդ են տալիս շտապ թարմացնել Google Chrome-ը. «Կասպերսկի»
- «Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին
- «Կասպերսկի». Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի» . Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են
- Կասպերսկի. Վեբ-գրոհների ենթարկված հայաստանցի օգտատերերի բաժինը անշեղորեն նվազում է
- «Կասպերսկի» . Ghimob բրազիլական մոբայլ լրտեսը և բանկային տրոյացին ընդլայնում է աշխարհագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան