Քաղաքագետը՝ իշխանություններին. Մինսկի խմբի հայտարարության մեջ ինչո՞ւ է բացակայում ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը
Քաղաքագետ Կնյազ Սարոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մայիսի 5-ի տարածած հայտարարությանը, գրել է.
«Հուսով եմ` իշխող ուժի ներկայացուցիչները վաղը կբացատրեն, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քիչ առաջ տարածած հայտարարության մեջ ինչու է բացակայում ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները բնորոշվում են միայն որպես ձերբակալվածներ, բանտարկվածներ:
Ի դեպ նախորդ` ապրիլի 13-ի հայտարարության մեջ կար Prisoner of war (POW) տերմինը: Ինչու՞, ի՞նչ պատճառով կամ ու՞մ պատճառով է եղել այս փոփոխությունը»։
Մեջբերումներից առաջինը ապրիլի 13-ի հայտարարությունից է, երկրորդը՝ մայիսի 5-ի հայտարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան