Մենք չենք նվազեցնում ջանքերն՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձին, մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը․ Լավրով
«Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մենք ժամանակով փորձված դաշնակիցներ ենք, ստրատեգիական գործընկերներ։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայ ժողովրդին ու այս երկրում մեր բոլոր ընկերներին՝ Մեծ հայրենականում հաղթանակի գալիք օրվա կապակցությամբ, որը մեր ժողովուրդների ընդհանուր ձեռքբերումն է»,- այս մասին ասաց այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։
Լավրովը նշեց, որ Մոսկվայի ու Երևանի միջև շարունակվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, առաջիկա ամսում սպասվում է Ռուսաստան մի շարք հայկական պատվիրակությունների այցեր, որոնք ներկայացնում են կառավարությունների ամենատարբեր ուղղությունները։
ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ հաջորդ տարի նշվելու է ՀՀ-ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին հիմնարար երկկողմ պայմանագրի 25-ամյակը, հավելելով, որ պայմանավորվել են մշակել հոբելյանական միջոցառումներ այս առիթներով։
Լավրովը բարձր գնահատեց ինտեգրացիոն կառույցներում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում համագործակցության որակը։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը, կարևորվել է ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը։ Քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը, Ռուսաստանից Հայաստանին Սպուտնիկ V պաստավստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժնի մատակարարումը։
«Այժմ մշակվում են հարցերը՝ Հայաստանի կողմից ևս միլիոն դոզա այս պատվաստանյութի ձեռքբերման, ինչպես նաև այս պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հետ կապված»,- ասաց Լավրովը։
Լավրովը կարևորեց կրթական ոլորտում համագործակցությունը․ Ռուսաստանում սովորում են մոտ 5 հազար ՀՀ քաղաքացիներ, որոնցից 2 հազարը ֆեդերալ բյուջեի հաշվին։
Պայմանավորվել են սերտորեն համագործակցել նաև միջազգային բազմակողմ հարթակներում։
«Մանրամասնորեն անդարադարձել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին։ Նշեցինք ունեցած առաջընթացն ու իրավիճակի կայունացումը։ Մենք չենք նվազեցնում ջանքերն՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձին, ականազերծմանը, մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը», -ասաց Լավրովը։
Լավրովի խոսքերով տարածաշրջանում իրավիճակի կարգավորման մեջ կարևոր ներդրում է ունենում եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
ՌԴ ԱԳ նախարարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությունը՝ առաջին հերթին վստահության ստեղծման ուղղությամբ։
«Մեր հարաբերությունները համարում ենք կարևոր ֆակտոր՝ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար»,- ասաց Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Այվազյանը ստորագրել են Հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով
- Լավրով․ Պետք չէ այսօր քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավական բարդ
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք
- Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
- Լավրովը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան