2020 թվականի ճգնաժամային տարվա համեմատ ապահովվել է ընդամենը 12.3 մլրդ դրամով ավել հարկային մուտք
«Ապրիլ ամսվա արդյունքներով հավաքագրված եկամուտներով հանդերձ 4 ամիսների հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից ավել է 12.3 մլրդ դրամով»,- այսօրվա կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ կատարված գործարքների և դրամաշրջանառության ցուցանիշներով 4 ամիսների կտրվածքով 2021 թվականը 2019 թվականից գործարքների քանակով ավել է 35.7 մլրդ հատով, իսկ դրամաշրջանառության՝ 372 մլրդ դրամով:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ 4 ամիսների ընթացքում բիզնեսին վերադարձված փոխհատուցման գումարները կազմել են 54 մլրդ դրամ, նախորդ՝ ճգնաժամային տարում այն կազմել է 46.5 մլրդ դրամ:
Մեր կողմից արձանագրենք, որ արձանագրված նվազագույն՝ 12.3 մլրդ դրամ աճն ապահովվել է 2020 թվականի ճգնաժամային տրավա ցուցանիշների համեմատ, ինչը փաստում է ներկայում Հայաստանի տնտեսության ճգնաժամային վիճակում գտնվելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան