Քաղաքացիները խմբագրել են. «Կա ապագա առանց Նիկոլ»
Չնայած խորհրդարանը դեռ լուծարված չէ, ընտրություններ նշանակված չեն, իշխող ուժը լծվել է լայնածավալ քարոզչության։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարդկանց փորձում է համոզել, որ ապագա կա։
Ուշագրավ է, որ այս ու այնտեղ փակցրած քարոզչական պաստառներում տեղի հստակեցում չի արվում, ըստ երևույթին իրենց հետագայում ապահովագրելու համար։
«Մենք ասել ենք ապագա կա, բայց որտե՞ղ»,-իրեն հատուկ ոճով կհայտարարի Փաշինյանը։
Ինչևէ, ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված այս լուսանկարը փաստում է, որ մարդիկ հավատում են ապագային, միայն թե առանց այս իշխանությունների։
«Ապագա
ԿԱ
Ապագա
առանց Նիկոլ»,-խմբագրել են բնակիչները Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերալակներից մեկում փակցված պաստառը։
Լուսանկարը հրապարակած օգտատերն էլ անոնս է հրապակել՝ «Շուտով բոլոր վերելակներում ու ոչ միայն!!!»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան