ՊՇՌ հավաստագիրը և «Կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ. Անահիտ Ավանեսյան
«Նախագծով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք կունենան պատվաստման հավաստագիրը, կամ «Կանաչ անձնագիր», այսինքն պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած, կլինեն, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա»,- գործադիրի այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Կարանտինի մասին որոշման մեջ նախատեսված փոփոխությունը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է ընձեռել վերանայել սահմանափակումների շրջանակը, իսկ նախարարությունը փորձում է ճկուն կերպով ներդնել պատվաստումային գործընթացը, հետևելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը:
Նախարարը շեշտեց, որ այն Հայաստան մուտք գործելու պահանջ է, իսկ այլ երկրներում այդ քաղաքականությունը դեռ փոխվում է և հանրապետությունից մեկնելու համար պետք է հետաքրքրվել, թե այդ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում:
Ըստ Ավանեսյանի ներկայացման՝ հանվել է մինչև մեկ տարեկան երեխաներին երկրի մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը, քանի որ ուսումնասիրություններ անելուց հետո հանգել են այն եզրակացության, որ մինչև մեկ տարեկան երեխաներին պետք է զերծ պահենք, քանի որ եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև մ տարեկան երեխայի մոտ բացասական կլինի արդյունքը:
«Որոշել ենք նաև հստակեցնել ՊՇՌ արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը, քանի որ մեր օրենքը հնարավորություն է տալիս երկու ռեժիմ կիրառել: Եթե անձը ունի որոշակի սիմպտոմներ, ապա նա ենթակա է հոսպիտալացման, բայց եթե չունի որևէ սիմպտոմ, այլ ուղղակի հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը»,-հայտարարեց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ ՊՇՌ հավաստագիրը և «Կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի ճգնաժամային տարվա համեմատ ապահովվել է ընդամենը 12.3 մլրդ դրամով ավել հարկային մուտք
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում