Բաքվի դեմ քրեական գործեր են հարուցվել չթույլատրվող զենք-զինամթերք օգտագործելու համար
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ՝ օգտագործելով արգելված զինատեսակներ։ Այդ առումով հարուցվե՞լ են քրեական գործեր»,- այսօր, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց՝ իհարկե։
«Ռազմական գործողությունների ընթացքում մշտական մոնիթորինգ է իրականացվել և մշտական կապ է եղել ԶՈւ ստորաբաժանումների հետ, և ամեն ստացված ինֆորմացիայի արձագանք է տրվել։ Մեր խնդիրն էր այդ օրերի ընթացքում պատերազմական հանցագործության վերաբերյալ որևէ լուր անարձագանք չթողնելը։ Դա շատ ենք կարևորել, որ կարողանանք ապացուցողական բազա ապահովել ու հնարավոր բոլոր մեղավորներին բացահայտել»,- նշեց նա։
Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց՝ մեղադրյալներ արդեն կա՞ն ներգրավված, Արթուր Դավթյանը պատասխանեց՝ դա ընթացիկ գործընթաց է. «Երեկ էլ են ներգրավվել, վաղն էլ կներգրավվեն։ Բայց այս պահին դեռ չենք կարող այդ ամենի վերաբերյալ հրապարակային խոսել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում