«ՔՊ»-ն ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի. Լիլիթ Մակունց
«Ինձ համար, որպես նախկինում առաջին նախագահի քաղաքական թիմի անդամ հանդիսացած մարդ, այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացրել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը, որով նա առաջարկում էր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ միասին դաշինքով մասնակցել ընտրություններին։
Նրա խոսքով, այն գաղափարախոսութունը, որ ուներ 2008-ի շարժումը, ունեցել է նաև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավաված շարժումը։
Հարցին, թե ովքե՞ր են լինելու «ՔՊ»-ի ցուցակում, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ ասելով, որ ցուցակների հետ կապված այս պահին որևէ բան ասել չի կարող։
«Մայիսի 10-ից հետո կներկայացնենք մեր ցուցակները, կասենք, թե ովքեր են լինելու մեր ցուցակերում։ Միայն կարող եմ ասել, որ նոր մարդիկ կլինեն։ Մենք ընտրություններին մասնակցելու ենք «Ապագա կա» կարգախոսով»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ, Լիլիթ Մակունցը նշեց, որ «ՔՊ»-ն ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի, որպես առանձին կուսակցություն։