Լավրովն ու Այվազյանը ստորագրել են Հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:
«Հուշագրի իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», - ասաց Լավրովը:
Լավրովի խոսքերով, այս ակտուալ թեման առաջ են տանելու նաև բազմակողմ հարթակներում՝ ներառյալ ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում։
Russian⬇️ ▪️ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև...
Posted by ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on Thursday, May 6, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին