Մեծ Բրիտանիան երկու նավ կուղարկի Լա Մանշ՝ Ֆրանսիայի սպառնալիքներից հետո
Մեծ Բրիտանիան երկու պարեկային նավ է ուղարկելու Լա Մանշի նեղուցի մոտ գտնվող Ջերսի կղզի: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ավելի վաղ Ֆրանսիայի ծովային գործերի նախարարությունը սպառնացել էր հոսանքազրկել Ջերսի կղզին՝ բրիտանական այդ կղզու ափերի մոտ ֆրանսիական ձկնորսական նավերի համար սահմանափակումներ մտցնելուց հետո: Փարիզում այդ գործողությունները որակել են որպես Brexit-ի համաձայնագրի խախտում:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ Ջերսիի իշխանությունների հետ քննարկել է Ֆրանսիայի կողմից հնարավոր շրջափակումը: Նա կողմերին երկխոսության կոչ է արել: Միևնույն ժամանակ, Ջոնսոնը շեշտել է, որ ցանկացած շրջափակում կլինի «բացարձակապես անօրինական»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա