Նիկոլ Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, քանի որ բոլոր կառույցները պահանջել են նրա հրաժարականը. Արա Սաղաթելյան
Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Նիկոլ Փաշինյանի թիմն ընտրել է Հայաստանն ապագա ունի կարգախոսը, մինչդեռ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալը որևէ մեկը երբևէ կասկածի տակ չէր դրել Հայաստանի, Արցախի ապագան։ Ասել է թե՝ նման կարգախոսով խոստովանում են, որ իրենց իշխանության գալուց հետո խարխլել են Հայաստանի ապագայի հիմքերը՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Արա Սաղաթելյանն ընդգծել է.
«Իշխանությունները մանիպուլյատորներ են, թրոլինգով են զբաղված: Այո՛, ապագա կա, բայց առանց Նիկոլի, այլ բանաձև գոյություն չունի, քանի կա Նիկոլը ապագան շատ մշուշոտ է : Ապագան կա, չի լինելու Նիկոլը և լինելու է ապագան»:
Հարցին՝ Ադրբեջանի ղեկավարը ամեն օր նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, սրանք ընդամենը հաղթանակից ոգևորված հայտարարություննե՞ր են, թե հակառակորդն իսկապես նոր նկրտումներ ունի Հայաստանի տարածքների հանդեպ, Արա Սաղաթելյանն ասել է.
«Ինչ վերաբերվում է այդ հայտարարություններին, ապա դա բացատրվում է մի բանով՝ մենք ունենք ապաշնորհ ղեկավար, որը բացի ինտրիգներից և ստից ոչ մի բանի ունակ չէ»։
Արա Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, քանի որ բոլոր կառույցները պահանջել են նրա հրաժարականը։
«Ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, ընդամենը ֆորմալ լեգալիզացնում է այն գործընթացը, որն իրականացվում է Ռուսաստանի հովանու ներքո , Նիկոլը որևէ ազդեցություն չունի այդ գործընթացի վրա: Այդ պատճառով էլ Ալիևը կարող է իրեն թույլ տալ ցանկացած սպառնալիք և մենք միշտ գտնվելու ենք այս շարունակական պարտության մեջ քանի Նիկոլը և Նիկոլիզմը այս երկրում կա »,-նշել է Արա Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Հիշո՞ւմ եք, ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքական հաշվեհարդարների մասին հայտնել էր այս իդիոտին ու հրաժարակա տվել
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Դրսից բոլորը տեսնում են, որ գործ ունեն հասարակ տրոլի հետ
- Արա Սաղաթելյան. Մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից
- Արա Սաղաթելյան. Ունենք հիմքեր՝ կասկածելու, որ վարչապետի աթոռին նստած կլոունը առիթ կգտնի և կչեղարկի ընտրությունը
- Մեզ թվաց՝ դատախազությունը հասկացել է այս գործի աբսուրդը. Արա Սաղաթելյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան