Հայաստանում առավել շատ երեխաներ ունենում են Խաչատրյաններն ու Գրիգորյանները
Հայաստանում առավել հաճախ երեխաներ ծնվում են Խաչատրյանների, Գրիգորյանների, Հովհաննիսյանների, Հարությունյանների, Սարգսյանների ընտանիքներում։
Վիճակագրական Կոմիտեի հրապարակման համաձայն, 2020 թվականի ընթացքում ծնված 17 299 աղջիկներից 512-ը Գրիգորյան են, 474-ը՝ Սարգսյան, 466-ը՝ Խաչատրյան։
Առավել քիչ աղջիկներ ծնվել են Ալեքսանյանների, Մաթևոսյանների, Այվազյանների, Ներսիսյանների, Սաֆարյանների ընտանիքներում։
Նախորդ տարվա ընթացքում ծնված 19 053 տղաներից 563-ը Խաչատրյան են, 561-ը՝ Գրիգորյան, 541-ը՝ Հարությունյան, 535-ը՝ Սարգսյան։
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա ընացքում համեմատաբար քիչ տղաներ ծնվել են Բարսեղյանների, Բադալյանների, Թորոսյանների, Անտոնյանների ընտանիքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում