Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի և 9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Ներկայացնում ենք առաջիկա օրերին Հայաստանում սպասվող եղանակը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն ՝մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը 8-ի և 9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում