Ռուսաստանը կարող է գերազանցել պաղպաղակի սպառման 10-ամյա ռեկորդը
Այս տարվա արդյունքների համաձայն, Ռուսաստանը կարող է ռեկորդ սահմանել պաղպաղակի սպառման վերջին տասը տարիների համեմատ. այն կարող է հասնել 448 հազար տոննայի, կամ մեկ շնչի հաշվով 3,1 կիլոգրամի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի մամուլի ծառայությունից։
«Այս տարվա վերջին Ռուսաստանում պաղպաղակի սպառման ծավալը կավելանա 1% -ով. վերջին տասը տարիների ընթացքում ռեկորդային ցուցանիշ՝ 448 հազար տոննա կամ մեկ շնչի հաշվով 3,1 կիլոգրամ: Սպառման աճը կշարունակի միտումը դեպի նախորդ տասը տարիների պահանջարկի աստիճանական աճ»,- նշված է վիճակագրական տվյալներում։
Ընդհանուր առմամբ, երկրում պաղպաղակի արտադրությունը տարվա կտրվածքով կարող է աճել 3% -ով, մինչև 463 հազար տոննա, ասում են փորձագետները: Արտադրված ապրանքների հիմնական մասը բավարարում է ներքին պահանջարկը. օրինակ, մեկ տարի առաջ Ռուսաստանում արտադրվել է 451 հազար տոննա պաղպաղակ (8% -ով ավելին, քան 2019-ին), ներքին սպառումը նույնպես աճել է 8%-ով՝ կազմելով 444 հազար տոննա (մեկ շնչի հաշվով 3 կիլոգրամ)։
«Չնայած պաղպաղակի վաճառքի զգալի մասը բաժին է ընկնում փողոցային կրպակներին, զբոսայգիներին, սրճարաններին և ինքնամեկուսացման պայմաններում վաճառքի ծավալները թուլացել են, այնուամենայնիվ, անցած տարվա սպառման ընդհանուր ծավալը աճ է արձանագրել: Բացի այդ, արձանագրվել է, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ տանը պաղպաղակ ուտել՝ պատվիրելով այն ինտերնետային առաքման ծառայություններից»,- նշում է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում