ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից հայ կալանավորվածներ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման իրենց պարտավորությունները:
Համանախագահները, հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը, կողմերին հորդորում են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ նշելով համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ նշված մնացած մտահոգիչ ոլորտները, որը ներառում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան