Մարդիկ երեկոյան ժամերին խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բժշկական օգնության կարիք ունեն. Թաթոյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր, դիմելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, հարց հնչեցրեց՝ արդյո՞ք իրականացվել է գույքագրում, թե որ մարզերում են ավելի հաճախ խախտվում մարդու իրավունքները՝ առողջապահական և սոցիալական ոլորտներում։
«Ես ուզում եմ հասկանալ՝ խնդիրն անձանց հե՞տ է կապված, թե համակարգային է։ Եթե անձանց հետ է կապված, ապա հեշտ կլինի լուծել»,- նշեց նա։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ 2020 թվականի հաշվետվության մեջ կան վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե որ մարզից ինչքան բողոք կա։
«Բայց մեր ստացած բողոքներն ինձ հիմք չեն տալիս ասելու, թե անձերով են պայմանավորված այդ հարցերը։ Դրանք համակարգային, տարիներով կուտակված երևույթներ են։ Քրոնիկ խնդիրներ կան։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար բժշկական ծառայությունները հասանելի չեն, կամ էլ առկա են, բայց չափազանց թանկ։ Բայց կան նաև խնդիրներ, որոնք դրական լուծումներ են ստանում։ Բայց կան դեպքեր, երբ շեշտակիորեն ավելացել են խնդիրները, օրինակ՝ Սյունիքի մարզում։ Դա եղել է զինված հարձակումների հետևանքով։ Անագամ տեղաշարժի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։ Եթե Կապան համայնքից մարդը գնում է Ճակատեն, Սրաշեն, Ծավ գյուղեր, ապա այնտեղ ճանապարհին կան ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, և մարդիկ խուսափում են երեկոյան ժամերին այդ ճանապարհներով երթևեկել։ Մարդիկ երեկոյան ժամերին խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բժշկական օգնության կարիք ունեն»,- ներկայացրեց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական գործողությունների ընթացքում եղել են գլխատումներ ու մարմնի մասերի անդամահատումներ. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ գործունեությունը օրինակ է մի շարք երկրների համար. Արման Թաթոյան
- Թաթոյանը քիչ անց ԱԺ-ում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան